Հոգեկան առողջությունը աշխատավայրում. Ինչ է «մասնագիտական այրումը». «Գործարար հոգեբանություն»

38 Просмотры
Издатель
Հոգեկան առողջությունը աշխատավայրում հատկապես արտահայտվում է ներդաշնակության մեջ: Անհրաժեշտ է, որ մարդը ներդաշնակ լինի իր ընտրած աշխատանքի և գործընկերների հետ: Նախևառաջ աշխատանքը պիտի համապատասխանի մարդու հոգեբանական անհատական առանձնահատկություններին: Երբ մարդը սիրով է կատարում իր աշխատանքը դա արդեն իսկ առողջ աշխատանքային մթնոլորտի խոսուն վկայությունն է: Աշխատավայրում դժգոհությունների մասին լռելը և դրանց հետ համակերպվելը բերում է նրան, որ թաքնված լարվածությունը աշխատավայրում մի օր արտահայտվում է անառողջ ձևով: Բացասական հույզերը հյուծում են մեզ և, կորցնելով էներգիան, մարդու մոտ ուժ չի մնում աշխատանքում արդյունավետ լինելու: Կա այս ամենի սուր դրսևորում, որը կոչվում է «մասնագիտական այրում»: Այն կարող է ունենալ թե ֆիզիոլոգիական, թե վարքային դրսևորումներ, ընդհուպ մինչև ստամոքսի հետ կապված խնդիրներ և քնի խանգարում:

Հոգեբան, հոգեթերապևտ Աիդա Թարոյանը «Գործարար հոգեբանություն» հաղորդման շրջանակում խոսել է առողջ աշխատանքային միջավայրի նախապայմանների մասին:
Категория
Об Онкологии
Комментариев нет.